Ներքին 2 տարի առաջ - 16:05 28-11-2023

Հանեք ֆորմեքդ, գռաժդանսկի շորեր հագեք. նվաստացնելով զինաթափեցին. արցախցի սպայի պատմությունը

Արցախցի Ա.Շ.-ն, ով Oragir.News-ի հետ զրույցում ցանկացավ անանուն մնալ, իր կյանքի 20 տարիները նվիրել է զինվորական ծառայությանը։ 45-ամյա մայորը բռնի տեղահանվելուց հետո, ընտանիքի հետ Գյումրիում է բնակվում։

Oragir.News-ի հետ զրույցում արցախցի սպան պատմում է.

«15 տարուց ավելի եղել եմ Արցախի ՀՕՊ զորքերում, իսկ պատերազմից հետո ՊԲ զորքերում էի ծառայում։ 44-օրյա պատերազմում էդքան դավաճանություն, էդքան բան տեսնելուց հետո, ճիշտն ասած, դժվար էր, բայց 3 տարի մնացի Պաշտպանության բանակում։ Սեպտեմբերի 19-ին ես դիրքերում էի, ամենայն պատասխանատվությամբ եմ ես սա ձեզ ասում, որ արցախցի տղամարդը կռվել է, արցախցի տղամարդը պահել է իրա տունը, իրա հայրենիքը։

Ինձ համար ամենաաբիդնին էն է, որ մենք 24 ժամ կռվեցինք, թուրքի ջարդը տվեցինք, դուք գիտեք` քանի թուրք ենք խփել, դրանց` էս մեր սոված ու հյուծված վիճակին շանսատակ ենք արել։

Պատմեմ ինչ եղավ... մեզ հրաման տվեցին` պուշկեքի ու ավտոմատների միջից ասեղները հանել ու զենքերը վայր դնել։ Հետո ամենաաբիդնին եղավ, որ հայ զինվորականի համար մեռնել արժե, ասացին` հանեք ֆորմեքդ, գռաժդանսկի շորեր հագեք, պտի ադրբեջանցիքի մոտով անցնենք, ու սպիտակ դրոշ պարզած կալոնայով մեզ ցած բերեցին։

30 տարի էն թուրքը, որ վախից սկի չէր նայում Ստեփանակերտի կողմը, մտել էր քաղաք, գյուղերում ահավոր վայրագություններ են արել»,- պատմում է 45-մայա մայորը։

Արցախցի սպան ասում է` ադրբեջանցին ասում էրէ գետնին նայի, իսկ մենք իրավունք չունեինք գլուխներս վեր բարձրացնելու։

«Կռված, պատերազմի միջով անցած, վառոդի հոտով թրծված մարդկանց, էդպես նվաստացնելով, զինաթափեցին։ Ֆորմեքս վառել եմ, ու կռվող ընկերներիս պահած Արցախը գրիչով հանձնեցին, այ էդ է ցավը, այ էդ է սպանողը։

Մի հատ կակոյ նիբուձ խեղկատակ իմ տան սահմաններն է որոշում, իմ ու իմ երեխեքի ապագան»,- եզրափակում է արցախցի սպան։

45-ամյա Ա.Շ-ն ծնունդով Հադրութի Տող գյուղից է, երկու անգամ է տուն կորցրել Արցախում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով