Ներքին 2 տարի առաջ - 18:51 27-11-2023

Պայթյունի հետևանքով վիրավորված ԵՊՀ աշխատակցի վիճակը կայուն է․ նա տեղափոխվել է հիվանդասենյակ

«ԵՊՀ-ի պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացու վիճակը այս պահին կայուն է»,- Oragir.News-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

«Տուժած քաղաքացին շարունակում է գտնվել Այրվածքաբանության ազգային ինստիտուտում, նրան տեղափոխել են հիվանդասենյակ»,- ասաց ԱՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ԵՊՀ մասնաշենքերից մեկի նկուղում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ԵՊՀ աշխատակիցներից մեկը տեղումմահացել էր։ Վիրավորված 3 աշխատակիցները հոսպիտալացվել էին։ Նրանցից մեկը 2 օր անց դուրս էր գրվել բուժհաստատությունից, մյուսը՝ դեպքից մոտ 1 շաբաթ անց՝ նոյեմբերի 23-ին, մահացել էր։

Տուժած երրորդ քաղաքացին շարունակում է բուժում ստանալ Այրվածքաբանության ազգային ինստիտուտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»