Արտաքին 2 տարի առաջ - 15:14 27-11-2023

Կիևը մտավախություն ունի, որ պատերազմը կարող է տարածվել երկրի արևելքի և հարավի սահմաններից դուրս

Ուկրաինայի զինված ուժերը մտավախություն ունեն, որ պատերազմը կարող է տարածվել երկրի արևելքի և հարավի սահմաններից դուրս։ Այս մասին ասել է Ուկրաինայի ԶՈւ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը՝ ամերիկյան ABC News լրատվականին տված հարցազրույցում։

Սերգեյ Նաևը շեշտել է՝ եթե Ռուսաստանը շարունակի ավելացնել զենքի արտադրությունը և կատարելագործվել տեխնոլոգիական առումով՝ իր դաշնակիցների օգնությամբ, պատերազմը կարող է տարածվել երկրի արեւելքի եւ հարավի սահմաններից դուրս։

Ինչպես նշել է լրատվամիջոցը, ուկրաինական հակահարձակումը հարավում առայժմ աննշան հաջողություններ է բերել ավելի քան հինգ ամսում՝ ապացուցելով, որ պատերազմը փոխվել է Ուկրաինայի առաջին հաջողություններից հետո։

«Ռուսներն ադապտացնում եւ զարգացնում են իրենց մարտավարությունը՝ օգտագործելով ավելի կատարելագործված զենք, ինչպիսին են «Լանցետ» կամիկաձե-անօդաչուն եւ հեռահար ականապատումը հրթիռների օգնությամբ»,- հայտնում է լրատվականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի