Արտաքին 2 տարի առաջ - 23:30 26-11-2023

Ղրիմում փոթորիկն իր գագաթնակետին կհասնի այսօր կեսգիշերին

Ղրիմում փոթորիկն իր գագաթնակետին կհասնի կիրակի ժամը 21.00-ից մինչև 0.00-ն։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ հայտնում է Ղրիմի տարածաշրջանային կառավարման կենտրոնը։

«Ղրիմում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, գագաթնակետն այսօր, ժամը 21.00-00.00»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովն ասել է, որ վատ եղանակի պատճառով Ղրիմում ստեղծվել և աշխատում է օպերատիվ շտաբ։

«Ղրիմի Հանրապետության կառավարության բոլոր անդամները անմիջական կապի մեջ են, բոլոր ծառայությունները բերել են բարձր պատրաստվածության»,- գրել է Ակսենովը Telegram-ի իր ալիքում։

Ղրիմի հյուսիս-արևմուտքում՝ Թարխանկուտ թերակղզում և Չեռնոմորսկոյե քաղաքային տիպի բնակավայրում, Եվպատորիայում, Սևաստոպոլում և արևմտյան ափի գյուղերում մոլեգնում են մինչև 40 մետր վայրկյան արագությամբ քամիներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում