Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:43 26-11-2023

Հովհաննես Չեքիջյանը չի մեկնաբանում իր դիրիժորական փայտիկը վառելու մասին հայտարարությունը

Օրերս ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խիստ քննադատության էր ենթարկել մշակութային գործիչներ Արտավազդ Փելեշյանին, Տիգրան Մանսուրյանին, Հովհաննես Չեքիջյանին՝ ստեղծված իրավիճակում իրենց անտարբերության և լռության համար։

Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հասցեին նա մասնավորապես ասել էր․ «Չեքիջյա՛ն, քո դիրիժորական ձողիկը ես եմ վառելու։ Դուք պերսոնա նոն գրատա եք հայտարարվելու Հայաստանում։ Ձեզ նման մտավորականների անունը սև տառերով է գրվելու հայ ժողովրդի պատմության մեջ»։

Այս առնչությամբ Oragir.News-ը հարց է ուղղել մաեստոր Չեքիջյանին՝ փորձելով մեկնաբանություն ստանալ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ։

Հայաստանի ազգային հերոս, դիրիժոր Չեքիջյանը, սակայն, սկզբում չի հասկանում հարցը, այնուհետև հրաժարվում է մեկնաբանելուց՝ պատճառաբանելով, թե չի լսել այդ հայտարարությունը։

Հովհաննես Չեքիջյանի ամբողջական պատասխանը կարող եք տեսնել տեսանյութում։

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանն առաջին անգամը չէ, որ նշված գործիչներին մեղադրական խոսքեր է ուղղում։ Ամիսներ առաջ նա գրել էր․ «Ես ձեզ սիրում էի։ Դուք իմ հպարտությունն էիք, իմ հերոսներից էիք։ Մաեստրոներ Չեքիջյան ու Փելեշյան։ Հիմա ես ամաչում եմ։ Ամաչում եմ պատերազմից հետո ձեր լռության ու ճահճային կոնֆորմիզմի համար։ Ամաչում եմ 120 հազար արցախցու վրա ձեր թքած ունենալու համար։ Ամաչում եմ պաշտոնական ֆուրշեթներին ձեր կերած պեչենու համար։ Ամաչում եմ Պանթեոնում 2/1.5-ի վրա մի կտոր հողի երազանքի համար։ Ամաչում եմ՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ամենազարհուրելի «արդարացման» համար։ Ես ձեզ սիրում էի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»