Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 11:58 25-11-2023

ԵՄ-ն և Կանադան վստահեցնում են՝ շարունակելու են աջակցել Ուկրաինային

AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգում կայացած հանդիպմանը Կանադայի և ԵՄ-ի ղեկավարները հաստատել են, որ կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել են, որ կշարունակեն ջանքեր գործադրել՝ Ուկրաինային ռազմական եւ պաշտպանական միջոցների բավարարման ուղղությամբ։

Մասնավորապես, Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային և նրան կմատակարարի 11 հազար ինքնաձիգ և 9 միլիոն փամփուշտ: Ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից Կանադան Ուկրաինա է ուղարկել 1,8 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Կանադան Ուկրաինային օգնել է նույնիսկ պատերազմից առաջ՝ մասնավորապես վարժանքներ է իրականացնել ուկրաինացի զինծառայողների հետ, ինչը Ուկրաինայի զինված ուժերին օգնել է հետ մղել Ռուսաստանի ագրեսիան:

Դանիայի պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկությունններով՝ խորհրդարանն ու կառավարությունը որոշում են կայացրել Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 2,3 մլրդ կրոն (337 մլն դոլար) 2023 թվականին և 23,5 մլրդ կրոն (ավելի քան 3,4 մլրդ դոլար)՝ 2025-2027 թվականներին։ Ընդհանուր առմամբ, մինչև 2028 թվականը նախատեսվում է հատկացնել 60,4 միլիարդ կրոն (գրեթե 8,9 միլիարդ դոլար):

«Պատերազմի ողջ ընթացքում Դանիան Ուկրաինայի հավատարիմ կողմնակիցն էր, և այժմ մենք ավելացնում ենք օգնության ծավալը՝ հստակեցնելով, որ ուկրաինացիները երկարաժամկետ հեռանկարում կարող են հույս դնել մեր աջակցության վրա», - հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը:

Սեպտեմբերին Ritzau գործակալությունը, հղում անելով Պոուլսենին, հայտնել էր, որ Դանիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել ևս 45 մարտական տանկ՝ 30 Leopard 1 և 15 Տ - 72։ Մինչ այդ Կոպենհագենը Կիևին 10 Leopard տանկ էր մատակարարել՝ Նիդեռլանդների և Գերմանիայի հետ համատեղ։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու