Մամուլ 2 տարի առաջ - 08:22 25-11-2023

Վարդենիսի քաղաքապետը՝ ՔՊ մտնելու ճանապարհին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը, ով երկու տարի առաջ ՔՊ-ին Վարդենիսում հաղթեց, պարզվում է` ցանկություն ունի անդամակցել իշխող ուժին։ ՔՊ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հնարավոր է անկուսակցական, նախկինում ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը համալրի ՔՊ-ի շարքերը` ճամբարափոխ լինի:

Նման ցանկություն կամ մտադրություն ունե՞ք՝ երեկ հարցրինք Խաչատրյանին: Նա, անակնկալի եկած, ասաց, թե իրեն ոչ ոք չի դիմել, որ ինքն էլ մտնի: Այսինքն, ստացվում է՝ եթե դիմեն, կմտնե՞ք ՔՊ։ «Եթե դիմեն, կմտածեմ»: Դուք չե՞ք բացառում։ «Որ մեկը Ձեզ դիմում է, չե՞ք մտածում»: Չէ` եթե մի բան մերժման ենթակա է, անմիջապես մերժում եմ։ «Դե հիմա, դա ես էլ գիտեմ․․․ Ես «Ահարոն Խաչատրյան դաշիքն» եմ հիմա, էս պահին էդ կարամ ասեմ, բայց ես ի՞նչ իմանամ՝ վաղը, մյուս օրն ինչ է լինելու»,- ասաց մտքափոխ եղած համայնքապետը։

Հիշեցնենք, որ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ձեւավորվել է «Համերաշխություն» եւ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների միավորման արդյունքում: Սուրեն Սուրենյանցը երեկ ասաց, որ մեզնից է լսում Խաչատրյանի՝ ՔՊ մտնելու մտադրությունների մասին, հավելեց նաեւ. «Եթե այդ լուրը հաստատվի, հանդես կգամ կտրուկ դատապարտող հայտարարությամբ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ