Ներքին 2 տարի առաջ - 23:45 24-11-2023

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ ընտանիքի 8 անդամներ տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ստեփանավան քաղաքի բնակիչներ 63-ամյա Լարիսա Մ․-ն, 71-ամյա Ժորա Հ․-ն, 39-ամյա Սարգիս Հ․-ն, 34-ամյա Անի Ս․-ն , 3-ամյա Տիրան Հ․-ն, 42-ամյա Լուսինե Հ․-ն, 10-ամյա Արամ Հ․-ն և 16-ամյա Անժելա Հ․-ն։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Բաղրամյան փողոցի իրենց տնից՝ խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով ինքնազգացողությունները վատանալուց հետո։ Նրանք ազգականներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող