Ներքին 2 տարի առաջ - 20:37 24-11-2023

Ռաֆայել Գևորգյանը ընդունել է կորեական SK Ecoplant ընկերության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 24-ին ընդունել է կորեական խոշորագույն «SK Group» հոլդինգի մաս կազմող «SK Ecoplant» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պակ Կյուն-իլի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպման սկզբում պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հետաքրքրվել է նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերով և դրանցում կորեական ընկերությունների ներգրավման հնարավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների և կեղտաջրերի հեռացման կառավարման, Էլեկտրական մեքենաների մարտկոցների և պլաստիկի վերամշակման, քամու և արևային էներգիայի արտադրության ուղղությամբ։

Ռաֆայել Գևորգյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու միջազգային տարբեր կառույցների հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և հավելել, որ հրավիրում է կորեական կողմին համագործակցել այս նախագծի շրջանակում նախատեսվող շինարարական աշխատանքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»