Ներքին 2 տարի առաջ - 18:23 24-11-2023

Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և կարևորել նման ձևաչափով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը՝ ի նպաստ երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության:

Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման համար և ընդգծել, որ Չինաստանը հետաքրքրված է ՀՀ գլխավոր դատախազության հետ ուղիղ համագործակցությամբ, որը, ի թիվս այլնի, կընդգրկի երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:

Դեսպանի հետ զրույցում հանրապետության գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ու պետական շահերի պաշտպանությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության շրջանակում երկու երկրների դատախազությունների համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան