Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:27 24-11-2023

Հույս ունեմ, որ Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Սաուդյան Արաբիայի հետ վերջին տարիների մենք շփումներ ունեցել ենք, և մեր ԱԳ նախարարներն են երկու անգամ հանդիպում ունեցել, հեռախոսազրույցներ, աշխատանքային տարբեր բազմակողմ քննարկումների ժամանակ շփումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի կողմից հնչեցված հարցին։

«Իմ գնահատմամբ՝ պրոցեսն առաջ է ընթանում, և ես հույս ունեմ որ առաջիկայում պաշտոնապես Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ինչը շատ կարևոր և էական իրադարձություն կլինի:

Էր Ռիադից չվերթերը տեղի են ունեցել, և ինչքան ես հասկանում եմ, և մեր գործընկերներն այդպես են պարզաբանում, ի սկզբանե նախատեսված է եղել, որ չվերթերը սեզոնային բնույթ են ունենալու, տարին 12 ամիս չեն տեղի ունենալու, որոշակի սեզոնայնություն են ունենալու, և սեպտեմբերից այն կողմ չվերթերը տեղի չեն ունեցել, բայց ենթադրվում է, որ մյուս տարի՝ գուցե՝ հունվարից, գուցե՝ ավելի ուշ, որոշակի պարբերականությամբ այդ չվերթերը կշարունակվեն»:

Փաշինյանը հույս հայտնեց, որ Պակիստանի հետ նույնպես հնարավոր կլինի հարաբերությունները կարգավորել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով