Ներքին 2 տարի առաջ - 15:18 24-11-2023

Ադրբեջանը պետք է հստակեցնի, թե ինչ նկատի ունի՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով

Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանն, ի վերջո, վերահաստատում է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խաղաղության գործընթացի վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին։

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ սկզբունքները համաձայնեցված են բանակցությունների ընթացքում և այդ համաձայնեցումն արտահայտվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին եռակողմ հանդիպումների արդյունքներով։

Նրա խոսքով՝ այդ սկզբունքներով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթիի հռչակագիրն է, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։

Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանը պետք է հստակեցնի, թե ինչ նկատի ունի՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով․

«Հիմա, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը և նրբությունները պարզաբանել»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հաստատեց, որ նոյեմբերի 30-ին քարտեզների և սահմանների մասով նախատեսված է սահմանագծման հանձնաժողովների հանդիպում։ Նա ասաց, որ այդ քննարկումներից Երևանը հետևություններ կանի՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից։ «Մինչև այսօր մենք այդ վստահությունը չունենք»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում