Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:11 24-11-2023

Հրաժարական և հեռացում պետք է լինի․ Արծվիկ Մինասյանը՝ «Հայաքվե»-ին չմիացող ուժերին

«Այսօր ունենք մի իրողություն, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, ադրբեջանական վանդալիզմն ամեն օր ակնառու երևում է զավթված տարածքների մշակութային արժեքների, մեր հայրենակիցների գերեզմանների, սրբատեղիների նկատմամբ»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ ամբիոնից ներկայացնելով «Հայաքվեի» օրինագիծը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մենք արձանագրում ենք, որ հանգել ենք այս իրավիճակին, որովհետև իշխող քաղաքական ուժը 2021 թվականի իր տված նախընտրական խոստումը ոչ միայն հետևողականորեն չի կատարել, այլ արել է ուղիղ հակառակը՝ ամեն ինչ անել, որ իրենց տված նախընտրական խոստումների ուղիղ հակառակ պատկերն ունենան»,-շարունակեց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ բնական հարց է առաջանում, եթե իշխող մեծամասնությունը դեմ արտահայտվի «Հայաքվե» նախաձեռնությանը, որն ուղղված է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և հավելյալ հնարավորություն է միջազգային հարթակներում առաջ տանելու մեր ազգային դատը, ապա ի՞նչ գնահատականի պետք է արժանանան ժողովդրի կողմից։

«Եթե քաղաքացիական նախաձեռնության օրինագծի վերաբերյալ ԱԺ-ում հայտնված ուժերն արտահայտում են բացասական դիրքորոշում, ապա նրանք լեգիտիմ չեն, նրանք հանցագործություն են գործում հայ ժողովդրի նկատմամբ, նրանք սահմանադրական առումով զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու իրավունքից կամ պետք է առաջարկեն այլ միջոց, այլ հնարավորություն՝ իրենց իսկ տրված խոստումները կատարելու ուղղությամբ, կամ պետք է հեռանան ամենապարզ և ուղիղ ձևով՝ հրաժարական և հեռացում։ Ընդ որում ոչ թե պարզապես հրաժարական և նոր ընտրություններ,այլ հեռացում քաղաքական պայքարից, հեռացում այն լծակներից, որոնք այսօր տիրապետում եք և ժողովրդին տանում եք հերթական փորձությանը»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում