Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 09:18 24-11-2023

Իսրայելի պաշտպանության նախարարը պնդում է՝ Գազայում հրադադարը կարճատև է լինելու

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է՝ Գազայի հատվածում առաջիկա հրադադարը կարճատև է լինելու, դրանից հետո ռազմական գործողությունները շարունակվելու են։

«Դա կլինի կարճատև դադար, որից հետո ինտենսիվ ռազմական գործողությունները կշարունակվեն, և ճնշում կգործադրվի ավելի շատ առևանգվածների վերադարձնելու համար: Դեռ առնվազն երկու ամիս մարտեր են սպասվում», - ասել է Գալանտը ռազմաբազաներից մեկում։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համաձայնության էին չորսօրյա հրադադարի հաստատման շուրջ, որի ընթացքում պետք է իրականացվի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների և Իսրայելի կողմից ձերբակալված պաղեստինցիների փոխանակում։

Ավելի վաղ Կատարի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գազայի հատվածում հրադադարը կհաստատվի նոյեմբերի 24-ին` ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին)։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը

Ձեզ գուցե հետաքրքրի