Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 23:17 23-11-2023

Պարտությունների անավարտ շղթան․ ՀՖՖ-ի «փառահեղ» ծրագիրը

Նոյեմբերը խիստ անհաջող ամիս ստացվեց հայկական ֆուտբոլի համար։

Նախ, ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուելսի ընտրանու հետ, ապա զիջեց խորվաթներին՝ որակավորման փուլն ավարտելով խմբի նախավերջին՝ 4-րդ տեղում։

Պատկերը ահավոր է երիտասարդական, մինչև 19, 17 տարեկանների հավաքականներում։ Հայաստանի Մ-21 հավաքականը 0։6 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն։ Հայաստանի մինչև 21 տարեկանների ազգային թիմը չափազանց վատ ընտրական փուլ է անցկացնում․ E խմբի 6 խաղերից 5-ում հայերը պարտվել են, 1 խաղ էլ ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։ Այժմ Հայաստանի Մ-21 հավաքականը 1 միավորով եզրափակում է խումբը, իսկ խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը 1։16 է։

Մինչև 19 տարեկանները տապալեցին Եվրոպայի առաջնության որակավորման փուլը․ պարտություն խմբային փուլի բոլոր 3 խաղերում, իսկ որ ամենաահավորն է՝ 2։3 հաշվով խայտառակ պարտություն Ֆարերյան կղզիների տարիքակից ընտրանուց։ Այս պարտությունը պարզապես ոչ մի արդարացում չունի․․․ նույնիսկ մեկնաբանելն է բարդ։

Մինչև 17 տարեկան ֆուտբոլիստները «հետ չեն մնացել» ավագ ընկերներից։ Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի բոլոր 3 խաղերում պարտվել է․ նախ 0։4 հաշվով պարտություն Իռլանդիայի տարիքակիցներից, ապա 5 բաց թողած գնդակ շվեյցարացիներից և 1։7 հաշվով խայտառակ պարտություն Իսլանդիայի Մ-17 թիմից։

2019 թվականին Արմենները կազմել են 6 տարվա ռազմավարությունը, որտեղ բարձրագոչ տողեր են գրված այ տարիքային հավաքականների մասին․ մեջբերում․ «Մինչև 2025 թվականը Մ 17, Մ 19 և Մ 21 տարեկանների ազգային հավաքականների որակավորումը ՈՒԵՖԱի համապատասխան տարիքային խմբերի առաջնությունների եզրափակիչ փուլերին՝ օժանդակելով այդ հավաքականներում Ազգային հավաքականի համար ֆուտբոլիստների պատրաստմանը»։

Հայկական ֆուտբոլի տապալումը պոզով-պոչով չի լինում․․․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով