Ներքին 2 տարի առաջ - 20:25 23-11-2023

Այս պահին քաղաքացիների վրա որևէ պարտավորություն չկա․ պաշտոնյան՝ «Կլիմայի մասին օրենքի» նախագծի մասին

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ ազգային աշխատաժողովը։

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ԵՄ և ԱլԳ երկրներում կլիմայի մասին օրենքների փորձառությունը, կլիմայական քաղաքականության միջազգային օրենսդրական կարգավորումները, «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակված ՀՀ «Կլիմայի մասին օրենքի» նախագիծը, դրա ինստիտուցիոնալ կառուցվածքը և կարգավորող շրջանակը, կլիմայական ֆինանսավորումը և ածխածնի գնագոյացման հնարավորությունները Հայաստանում։

Oragir.News-ը այս հարցի շուրջ կապ հաստատեց ՀՀ ՇՄՆ կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանի հետ։

«Օրենքի նախագծի հետ կապված շատ բան չեմ կարող ասել, քանի որ նախարարությունում դեռևս չի քննարկվել»,- ասաց նա։

Օրենքի նախագիծը պատվիրվել է UNDP-ից, և այդ աշխատաժողովով ցույց է տվել, որ կատարել է աշխատանքը։

Նոնա Բուդոյանը ասում է՝ սա վերջնական փաստաթուղթ չէ, իսկ դա նշանակում է՝ UNDP-ն կատարել է իր պատվերը այս պահի դրությամբ, այս պահին քաղաքացիների վրա որևէ պարտավորություն և արտոնություն չկա։

Օրենքը նախատեսվելու է 2025 թվականի Կառավարության ծրագրով։

«Մենք առաջարկել ենք կառավարության ծրագրում փոփոխություն-լրացում, և վերջնաժամկետը տրված է մինչև 2025 թվականը»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում