Արտաքին 2 տարի առաջ - 18:48 23-11-2023

Թուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրքիան ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Գրում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ նախկինում Թուրքիան 2 անգամ (1983-1989թթ. և 2013-2017թթ.) եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում։

Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայում գումարված «Մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 24-րդ» նստաշրջանում Թուրքիան, քվեարկության արդյունքում ստանալով 137 ձայն, 2023-2027թթ. ժամկետով դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Տարին 1 անգամ գումարվող Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում Թուրքիան իր 4 տարվա անդամակցության ընթացքում այսհուհետև իր խոսքը կասի Համաշխարհային ժառանգության ցուցակի թեկնածուների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան