Արտաքին 2 տարի առաջ - 17:33 23-11-2023

Խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց դեմարշների. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ խնդրահարույց հարցերը, որոնք այսպես թե այնպես առաջանում են ՀԱՊԿ-ում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով։ Բելառուսական պետական ԲԵԼՏԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն ասել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։

«Չեմ թաքցնի մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի (նկատի ունի Հայաստանը--խմբ․) որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների», - ասել է Լուկաշենկոն:

Վերջինս հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին կտեսնի հայ գործընկերներին:

Հիշեցնենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:

«Բանակցությունները սկսվել են նույնիսկ նախատեսվածից էլ ավելի շուտ: Կանաչ սրահում այս դռների ետևում առաջնորդները խոսում են շուրջ 15 րոպե»,- ասվում է հրապարակման մեջ:

ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի