Ներքին 2 տարի առաջ - 09:25 23-11-2023

Վայքի նախկին քաղաքապետի տղան հայհոյել ու հարվածել է պարեկներին. shamshyan.com

Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:10-ի սամաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկն ահազանգել է, որ Վայքից դեպի Ջերմուկ միջպետական ավտոճանապարհին՝ բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիի հատվածում կանգնեցրել է Reno մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի գոտկատեղի աջ հատվածում կասկածելի իր է եղել:

Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան կանգնեցվել է տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառով:

Վարորդը, դուրս գալով ավտոմեքենայից, ձախ առջևի դռան գրպանիկից կասկածելի իր է վերցրել և դրել իր բաճկոնի գրպանը, ապա վարորդը վազել է ճանապարհի հակառակ կողմը և գրպանից հանել փաթեթը, ոստիկանների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ու փաթեթեը նետել գետը:

Պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց կանգառ հրահանգին, հետապնդել և փորձել են բռնել, սակայն նա դիմադրել է, ձեռքերով և ոտքերով հարվածել է պարեկներից մի քանիսի մարմնի տարբեր մասերին, ապա իր ավտոմեքենայով փախել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում