Արտաքին 2 տարի առաջ - 10:22 23-11-2023

Լիբանանը հայտնում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով հսկայական կորուստներ է կրել

Իսրայելի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի օգտագործմամբ Լիբանանի տարածքի հրետակոծումը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա։ Այս մասին հայտարարել է Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աբաս ալ-Հաջ Հասանը՝ հավելելով, որ երկիրը հսկայական կորուստներ է կրում։

«Հոկտեմբերի 8-ից մինչեւ օրս Իսրայելը գազանաբար հարձակումներ է իրականացնում լիբանանյան տարածքի վրա՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆոր, որն ուղղակիորեն ազդում է Լիբանանի տնտեսության վրա... Կորուստները հսկայական են», - ասել է ալ-Հաջ Հասանը։

Լիբանանցի նախարարը նաեւ նշել է, որ իսրայելական հրետակոծության հետեւանքով երկիրը հարյուրավոր հեկտարներ բերրի հողեր է կորցրել։

«Հարավային Լիբանանի, ինչպես նաև Գազայի հատվածի դեմ Իսրայելի պատերազմն ու ագրեսիան ուղղակի հետևանքներ ունեն, և դրանց հետևանքներն արդեն սկսել են ի հայտ գալ... հարյուրավոր հեկտարների բերրի հողերի այրմամբ», - ավելացրել է ալ-Հաջ Հասանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան