Արտաքին 2 տարի առաջ - 22:08 22-11-2023

Պենտագոնի ղեկավարը հորդորում է ձմռանն ընդառաջ Ուկրաինային ՀՕՊ համակարգեր տրամադրել

ԱՄՆ պաշտանության նախարար Լլոյդ Օսթինը կոչ է արել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կոնտակտային խմբին առաջիկա ձմռանը Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ը և դաշնակիցները տեսակոնֆերանսի միջոցով անցկացրել են Ուկրաինային ռազմական օգնության խմբի հերթական հանդիպումը։

«Քանի որ Ուկրաինային սպասվում է հերթական պատերազմական ձմեռը, ես կոչ եմ անում այս խմբին տրամադրել Ուկրաինային հակաօդային պաշտպանության հնարավորություններ՝ իր ժողովրդին պաշտպանելու համար», - ասել է Օսթինը:

Ուկրաինայի ռազմական աջակցության խումբը հավաքվում է Կիևին հետագա աջակցության հարցում ԱՄՆ-ում անորոշության ֆոնին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տունը, Ուկրաինայի համար ԱՄՆ Կոնգրեսի հետ համաձայնեցված միջոցները սպառվում են, ինչի պատճառով էլ վերջին տարիներին օգնության փաթեթների ծավալը հետեւողականորեն կրճատվել է։ Կիև կատարած այցի ժամանակ Օսթինը հայտարարել էր 100 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով