Ներքին 2 տարի առաջ - 20:48 22-11-2023

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, քաղաքացին ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքը, լսելով հեռուստատեսությամբ ոստիկանության կոչը, Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Սովետաշենի նախկին զորամասի պատի տակ» զենք և զինամթերք է թողել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 ժամից ավելի հետախուզական աշխատանքներ կատարելուց հետո իրավապահները ի վերջո գտեշ են կասկածելի պարկեր, որտեղ հայտնաբերել են հակատանկային ականանետ, մեծ քանակի պայթուցիչներ, տարբեր տեսակի նռնակներ, «Տոզ» տեսակի հրացան, «ՍԿՍ» տեսակի կարաբին, «ՄՈՍԻ» տեսակի կարաբին, մեծ քանակի փամփշտատուփեր, մեծ քանակի փակ վիճակում փամփուշտի արկղեր, «ՊԿ» տեսակի գնդացիրի փող և այլ ռազմամթերք:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով