Ներքին 2 տարի առաջ - 20:26 22-11-2023

Պատմության նվիրյալը․ այսօր բացառիկ գիտնական Հակոբ Մանանդյանի ծննդյան օրն է

Այսօր հայ պատմագիտության ականավոր ներկայացուցիչ, բանասեր և աղբյուրագետ Հակոբ Մանանդյանի ծննդյան օրն է։

Մանանդյանի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում ու ԽՍՀՄ-ում, այլեւ եվրոպական երկրներում. նա այն հազվագյուտ գիտնականներից էր, որ խորապես ու լրջորեն զբաղվել է բազմաթիվ ու տարատեսակ խնդիրներով` յուրաքանչյուր ոլորտում թողնելով սեփական ձեռագիրը, ինչը, անշուշտ, արդյունք էր ստացած բազմակողմանի ու հիմնավոր կրթության։

ԵՊՀ-ում նա առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմություն՝ միաժամանակ լինելով նորաբաց համալսարանի ռեկտորը, իսկ 1931թ. ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտական գործունեությամբ:

Գրականագետ Գառնիկ Ստեփանյանն իր հուշերում գրում է, թե ինչպես տպարանում, երբ ինքը գրաշարի աշխատանք էր կատարում, ծանոթացել է Մանանդյանի հետ։

«Մի օր գրաշարանոց մտավ բարձր հասակով, ազնվական տեսքով մի մարդ և դանդաղ քայլերով մոտեցավ ինձ: Ասել էին, որ ես եմ իր գրաշարը: Եկավ կանգնեց մոտս. հանեց թերթի մեջ փաթաթված ձեռագիրը և հանձնեց ինձ, հարցնելուց հետո, թե ե՞ս էի շարելու «Կշիռների» շարունակությունը: Ցանկացավ նախորդ մամուլի օտիսկը ստանալ: Կատրեցի պահանջը:

Բացատրեց ինչ-որ բան, հատկապես մի աղյուսակի հետ կապված, որը պարունակում էր անուններ, թվեր, ծանոթագրություններ` բաժանված սյունակների:

Դրանից հետո արդեն ավելի հաճախ էինք հանդիպում: Մանանդյանը բնավորությամբ շատ էր տարբեր հետագայում իմ ճանաչած գիտնականներից: Ոչ մի ավելորդ զրույց, ոչ մի կողմնակի հարց նրան չէր զբաղեցնում: Խոսում էր միայն աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, մենք էլ չէինք համարձակվում շեղել նյութից:

Գրում էր ընթեռնելի ձեռագրով, մարգարտաշար տողերով: Գեթ ես նրանից ավելի մաքուր ձեռագիր ունեցողի չեմ հանդիպել իմ 15 տարվա գրաշարական կյանքի ընթացքում:

․․․․Ծխում էր: Ծխում էր ոչ թե պատրաստի գլանիկներ, այլ բարակ թղթի մեջ փաթաթած ծխախոտ, այն էլ տարօրինակ ծիսակատարությամբ: Հանում էր ծխախոտատուփը, որի մեջ էին տանը պատրաստված սիգարետները, վերցնում էր դրանցից մեկը, կիսում էր, կեսը ամրացնում փոքրիկ ծխամորճի ծայրին ու ծխում, մյուս կեսն էլ թողնելով հաջորդ անգամվա: Անշուշտ, այս բանը կատարում էր քիչ ծխելու նկատառումով:

Բացի հայերենից, ռուսերենից, գերմաներենից, հիմնովին տիրապետում էր հին հունարենին: Իր աշխատությունների վերջում տրվող ամփոփումները սովորաբար գրում էր ռուսերեն և գերմաներեն, որ շարում էի առանց բան հասկանալու:

Չնայած վերին աստիճանի կիրթ, ծանրաբարո վարքագծին, ուրիշների գրածների մասին կարծիք հայտնելու զգուշությանը, իրեն թույլ էր տալիս շողումներ այդ սկզբունքից, հանուն գիտության շահերի»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ