Արտաքին 2 տարի առաջ - 11:15 22-11-2023

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև քառօրյա հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել

Իսրայելի կառավարությունը մի քանի ժամ տևած քննարկումներից հետո համաձայնել է ՀԱՄԱՍ-ի հետ քառօրյա հրադադարի հաստատմանը, որով նախատեսվում է ազատ արձակել Գազայի հատվածում զինյալների կողմից պահվող պատանդներին։ Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

«Իսրայելի կառավարությունը մտադիր է բոլոր պատանդներին վերադարձնել։ Այսօր երեկոյան կառավարությունը հաստատել է այդ նպատակին հասնելու առաջին փուլի ծրագիրը, որի համաձայն առնվազն 50 առևանգվածներ՝ կանայք և երեխաներ, ազատ կարձակվեն չորս օրում»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ հավելելով, հրադադարը կարող է երկարաձգվել ավելի երկար ժամկետով։

Reuters լրատվական գործակալության տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի ԱՄՆ երեք քաղաքացիների, այդ թվում՝ երեք տարեկան մի աղջկա, որի ծնողները զոհվել են հոկտեմբերի 7-ին ահաբեկիչների հարձակման հետևանքով:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում ողջունել են Կատարի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, որտեղ նախատեսում է նաև իսրայելական բանտերից 150 պաղեստինցիների ազատ արձակում և հումանիտար օգնության տեղափոխում՝ Գազայի հատված: Սակայն Բենիամին Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու մասին չի նշվում։

Ավելի ուշ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԱՄԷ-ի, ինչպես նաև Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմի մեկնարկի մասին կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում: Կատարի ԱԳՆ-ի պաշտոական կայքի տվյալներով՝ պատանդների ազատ արձակումը պետք է տեղի ունենա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հսկողության ներքո: Իսկ Իսրայելական լրատվամիջոցվների տվյալներով ՝ առաջին պատանդները կարող են ազատ արձակվել նոյեմբերի 23-ից ոչ շուտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան