Ներքին 2 տարի առաջ - 10:42 22-11-2023

Ավինյանը երեկվա միջադեպի մասնակիցներից երեքին զգուշացում տվեց

Երևանի ավագանին այսօր շարունակում երեկ ընդհատված նիստը։ Նիստի մեկնարկին քաղաքապետ Տգրան Ավինյանը երեկվա միջադեպի մասնակիցներից երեքին զգուշացում տվեց՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին, Անի Խաչատրյանին։

Քաղաքապետն ասաց, թե երեկվա նման իրադարձությունները կանխելու համար անձամբ ինքը չի նայելու, թե որ խմբակցության ավագանին է, բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու․ «Իմ լիազորությունների շրջանակում ուզում եմ 3 զգուշացում տալ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին»։

Ավինյանը նշեց, որ բռնությունը մերժելի է և՛ նիստերի դահլիճում, և՛ դրանից դուրս՝ լինի ֆիզիկական բռնություն, թե խոսքով․ «Խնդրում եմ, հարգելի՛ գործընկերներ, գնատահել այն հետևանքները, որ հնչած խոսքը կարող է ունենալ։ Խոսքը եթե պարունակում է բռնություն, ինչ-որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության»։

Քաղաքապետը նախազգուշացում տվեց նաև երեկ հրմշտոցին մասնակցած թաղապետերին։

Հիշեցնենք՝ նախօրեին միջադեպ տեղի ունեցավ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, ինչը շարունակվեց նաև դահլիճից դուրս։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել