Մամուլ 3 տարի առաջ - 08:27 01-04-2023

Երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված, երեկ ընդդիմադիրներին փոխանցել են, որ Վլադիմիր Վարդանյանին հարվածած Մհեր Սահակյանն անպատիժ չի մնալու եւ լավ կանի՝ մանդատից հրաժարվի։

Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, քանի որ անցած օրերին ԱԺ նախագահը Գերմանիայում էր եւ, ըստ հրամանի, պետք է դեռ վերադարձած չլիներ, սակայն պարզվել է, որ նա վերադարձել է մեկ օր շուտ, ինչի մասին ընդդիմադիրները տեղյակ չեն եղել։ Ուստի փորձել են Ռուբինյանի հետ բանակցելով՝ հարթել միջադեպը, առաջարկելով, որ իրավապահներին չդիմեն։

Սակայն Մինասյանը դեռ Ռուբինյանի աշխատասենյակում է եղել, երբ Անդրանիկ Քոչարյանի ահազանգով խորհրդարան են եկել ոստիկանները եւ ձերբակալել Մհեր Սահակյանին։ Իսկ գլխապատառ ԱԺ ժամանած Ալեն Սիմոնյանը յուղ է լցրել կրակի վրա՝ հոխորտալով, որ ներում չի լինելու։ Նրա ներկայությունից ոգեւորված ոստիկաններն էլ փորձել են նվաստացնել Մհեր Սահակյանին՝ կռացրած տանելով ոստիկանություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի