Արտաքին 2 տարի առաջ - 21:05 21-11-2023

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշում է՝ մոտ են Իսրայելի հետ զինադադարի համաձայնությանը

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ պաղեստինյան դիմադրության շարժումը միջնորդների միջոցով մոտ է Իսրայելի հետ զինադադարի համաձայնությանը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Իսմայիլ Հանիեն երեքշաբթի հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ն իր պատասխանը փոխանցել է քաթարական կողմին և այլ միջնորդներին։

Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ռազմական կաբինետը կանաչ լույս է տվել իշխանություններին՝ ՀԱՄԱՍ-ի հետ զինադադար կնքելու համար:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Իզզաթ ալ Ռիշքը նույնպես ասել է, որ դիմադրության շարժումը հրադադարի համաձայնություն է ձեռք բերում Իսրայելի հետ, իսկ պայմանավորվածության մանրամասները Կատարի և Եգիպտոսի իշխանությունները կհայտարարեն առաջիկա ժամերին։ Նա մանրամասնել է, որ իսրայելական կողմը, հատկապես վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հետաձգում են հրադադարի շուրջ բանակցությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի