Արտաքին 2 տարի առաջ - 11:10 21-11-2023

Հայաստանը պետք է կառուցողական մոտեցմամբ պատասխանի Ադրբեջանին․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախoրեին երկրի մեջլիսում 2024թ․ բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հարավային Կովկասին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին։

Հաքան Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ․

«‎Մենք շարունակեցինք մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ բոլոր իմաստներով և «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Վերջ դրվելով 30-ամյա օկուպացիային՝ Հարավային Կովկասում ապահովվեց հանգստություն։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»,- նշել է Ֆիդանը։

Թուրք պաշտոնյան հերթական անգամ պնդել է, թե «Հայաստանը պետք է համապատասխան կառուցողական մոտեցմամբ պատասխանի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին»։ Նա շեշտել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են լիակատար համերաշխությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան