Սպորտ 2 տարի առաջ - 12:00 21-11-2023

Վերջաբանը Զագրեբում․ Խորվաթիա - Հայաստան հանդիպումը՝ այսօր

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում այսօր՝ նոյեմբերի 21-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Խորվաթիայի ընտրանուն։

Այս հանդիպումով Հայաստանի ազգային թիմն ավարտելու է որակավորման փուլը։

D խմբում Հայաստանը 8 միավորով նախավերջին՝ 4-րդ տեղում է։ Խորվաթները 2-րդն են 13 միավորով։

Խմբում պայքարը դեռ շարունակվում է 2-րդ հորիզոնականի համար, սակայն առանց մեզ։ Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարելու են Խորվաթիայի և Ուելսի հավաքականները, որոնք ունեն համապատասխանաբար 13 և 11 միավոր։

Նշենք, որ այսօրվա հանդիպմանը Հայաստանի ազգային թիմը մոտենում է լուրջ կորուստներով։ Թիմի ավագ Վարազդատ Հարոյանը որակազրկման պատճառով բաց կթողնի խաղը, իսկ առանցքային ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն՝ վնասվածքի պատճառով։

Խորվաթիա - Հայաստան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։45-ին է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»