Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:12 20-11-2023

Լիլիթ Բեգլարյանը Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է ռազմագերիների հարցը

ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը այսօր՝ նոյեմբերի 20-ին, հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավոր Իգոր Յանուշևին, ով Երևանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում․

«Հանդիպման ընթացքում գործընկերոջս ներկայացրել եմ տարածաշրջանում և մեր երկրում տիրող իրավիճակը, 9-ամսյա պաշարումից հետո Ադրբեջանի կողմից Արցախում հայերի ցեղասպանության մանրամասները, միջազգային պատշաճ արձագանքի ու գործողությունների խիստ անհրաժեշտությունը։

Անդրադարձել եմ նաև Հայաստանում ժողովրդավարական արժեքների շարունակական ոտնահարումներին, քրեական գործերն ու կալանքները՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, ինչպես նաև Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին»,- հայտնել է Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում