Ներքին 2 տարի առաջ - 18:39 20-11-2023

Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում գտնվող Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «Որպես Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամ`այսօր մի խումբ պատգամավորների հետ հանդիպում ունեցա Հայաստանում գտնվող Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ՝ Մարկ Դեմեսմեկերի գլխավորությամբ։

Բելգիացի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հայկական երկրորդ հանրապետության ցավալի կորստից հետո բռնի տեղահանված 120000 արցախահայության խնդիրներին, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին։

Ընդգծեցի, որ մինչ մեր հայրենակիցները միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում կվերադառնան Արցախ, խնդիր կա պահպանելու հայկական պատմամշակութային հուշարձանները, գերեզմանները եւ արցախահայերի սեփականությունը։ Մարդիկ դռները փակել եւ դուրս են եկել՝ իրենց հետ գրեթե ոչինչ չբերելով:

Ներկայացրի Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, անհետ կորածների որոնողական աշխատանքների վերսկսման անհրաժեշտությունը՝ որպես միջազգային իրավունքի անխախտելի պահանջ։

«Մեր տարածաշրջանում միջազգային իրավունքը չի գործում, քանի որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումները մնացել են անկատար Ադրբեջանի կողմից. պետք է միջազգային հանրությունը այս ուղղությամբ ջանքեր գործադրի»,- ամփոփեցի խոսքս՝ շնորհակալություն հայտնելով բարեկամական խմբի անդամներին իրենց աշխատանքի համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում