Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 15:45 20-11-2023

Մշակույթի անկապ դրսևորում է. երաժշտագետը՝ «Տարվա երգ 2023»-ի մասին

Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «Տարվա Երգ 2023» մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխությանը մասնակցելու են երեք տասնյակից ավելի երգիչներ, երգչուհիներ և խմբեր ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից հրավիրված։ Մասնակիցների ցանկում են ինչպես հանրությանը շատ հայտնի, այնպես էլ ոչ այդքան հայտնի դեմքեր։

Մասնակիցների ընտրության շուրջ քաղաքացիների կողմից տարբեր քննարկումներ ծավալվեցին, ինչի հետ կապված էլ Oragir.News-ը զրուցել է երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի մասնակիցների ընտրությունը, երաժշտագետն ասաց, որ մրցույթն այնքան սխալ է, որ ընդհանրապես կապ չունի երգի, այն էլ տարվա երգի ընտրության հետ․

«Կլինի՞ չմեկնաբանեմ։ Ես բացարձակ այլ հայացք ունեմ այսօրվա շոուբիզնեսի, երգի և դրա մոտեցման շուրջ։ Մոտեցումը այնքան սխալ է, այնքան կապ չունի երգի, այն էլ տարվա կամ հազարամյակի երգի հետ։ Իսկ ընդհանրապես երգը ձայնային ալիքներ են, որոնք ազդում են։ Սա քաղաքականություն է, ուրիշ բան է, որ այնքան սխալ է մեզ մոտ, այնքան անկապ է՝ ինչպես մնացած բոլոր անկապ մշակույթները, այնպես էլ սա մշակույթի անկապ դրսևորում է․ վերջ»։

Փորձեցինք հասկանալ, թե ըստ երաժշտագետի՝ ինչպես պիտի անցկացվի մրցույթը և ինչպիսին պիտի լինի ընտրված սկզբունքը։

«Նախ՝ պետք է հասկացվեր չափանիշը, թե ինչ բան է տարվա երգը։ Այդ ժամանակ, երբ ինձ բացատրեք՝ ինչ բան է տարվա երգը, ես մնացածը կասեմ։ Արդեն իսկ բառն է անկապ՝ «տարվա», քանի որ չգիտեմ՝ ինչի հետ է կապվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով