Ներքին 2 տարի առաջ - 10:56 20-11-2023

Մեր աշխատանքում թերանում ենք․ վերահսկողությունը կրկնապատկեք․ Ավինյան

Այսօր Երևանի քղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը զեկուցեց, որ փոշեկլանիչ ցանցերով կահավորման բազմաբնակարան շենքերի թիվը 213-ն են, սական ամբողջությամբ փոշեկլանիչ ցանցով կահավորված ունեն ընդամենը 11 շինհրապարակ: «Սեպտեմբերի 1-ից ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ունենք 287 արձանագրություն շինհրապարակների կահավորման խախտումների վերաբերյալ»,- հավելեց Ասատրյանը:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր դժգոհությունը հայտնեց․ «Շատ ցածր տոկոս է և էս նշանակում է, որ մենք մեր աշխատանքում թերանում ենք: Համենայն դեպս ինձ համար դա է նշանակում: Մենք ինչ-որ բան ենք ընդունել սեպտեմբերի մեկից, որը չենք կարողացել ապահովել: Դա նշանակում է, որ վարչական շրջաններն էլ բավարար չափով աշխատանքներ չեն կատարում այս մասով և դա նշանակում է, որ այստեղ վերահսկողությունը թույլ է՝ կրկնպատկել»։

Արձագանքելով՝ Յակով Ասատրյանը նշեց, որ խնդիրներից մեկը տուգանքի չափն է, քանի որ այն կազմում է 70-100 հազար դրամ ու որոշ կառուցապատողներ անգամ մի քանի անգամ տուգանվելուց հետո էլ այս պահի դրությամբ ամբողջությամբ կահավորումը չեն ավարտել, կամ այն կատարել են մասամբ։

Ավինյանն էլ պատասխանեց, որ քանի դեռ տուգանքի փոփոխությունը չկա պետք է ուժեղացնել հսկողությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի