Ներքին 2 տարի առաջ - 10:49 20-11-2023

Աշտարակում թալանել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալի բնակարանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 17-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք, Աշտարակ քաղաքի իր տան դռան փականը վնասելով, մտել են բնակարան, ողջ տունը տակն ու վրա են արել և գողություն կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իր բնակարանից գողացել են խոշոր չափի գումար, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, վրացական լարի և ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Մկրտչյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան