Արտաքին 2 տարի առաջ - 08:47 20-11-2023

Ֆինլանդիան ՌԴ-ի հետ սահմանին 4 անցակետ է փակում

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային 4 անցկետեր կփակվեն։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ անցակետերն ապահովում են երկու երկրի միջև ճանապարհորդությունների մեծ մասը:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստվում է սահմանափակել Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի գործունեությունը երրորդ երկրներից միգրանտների հոսքի պատճառով։

Ֆինլանդիան 1340 կմ սահման ունի Ռուսաստանի հետ, որը նաև ծառայում է որպես ԵՄ արտաքին սահման:

Սահմանապահ ծառայության տվյալներով՝ այս շաբաթ Ֆինլանդիա է ժամանել մոտ 300 ապաստան հայցող՝ հիմնականում Իրաքից, Եմենից, Սոմալիից և Սիրիայից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»