Ներքին 2 տարի առաջ - 19:45 18-11-2023

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։

Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և դեռ պահպանվող խնդիրներին ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ և այդ նպատակով կառուցողականորեն ներգրավված է եղել բանակցություններում։

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Զրուցակցիներն անդրադարձել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցությանն առնչվող հարցերի՝ երկուստեք գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ կարևորելով փաստացի հայրենազրկված փախստականների կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման հրամայականը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում