Արտաքին 2 տարի առաջ - 15:40 18-11-2023

Շոլցն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Գազայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում

Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Ղեկավարները քննարկել են ապօրինի միգրացիայի, Ուկրաինայում պատերազմի, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր՝ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Նշվում է, որ Էրդողանն ու Շոլցը համաձայնել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները։ Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններին՝ կողմերը կենտրոնացել են հումանիտար հարցերի ուղղությամբ և մտավախություն հայտնել, որ տարածաշրջանում հակամարտությունը կարող է սրվել:

Շոլցն ընդգծել է Իսրայելի հետ Գերմանիայի համերաշխությունը: Ավելի վաղ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ կրկին սուր քննադատության էր ենթարկել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում:

Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Կողմերը համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը պետք է տեղի ունենա 2023 թվականի վերջին:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Թուրքիայի սահմանի հնարավոր բացմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի