Արտաքին 2 տարի առաջ - 22:33 17-11-2023

Անկարան և Բեռլինը համակարծիք են՝ Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ընթացքում։

Թուրքիայի առաջնորդն ընդգծել է պաղեստինցիների հանդեպ մարդու իրավունքների խախտումներին ողջ համաշխարհային հանրության պատշաճ արձագանքի անհրաժեշտությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան, Թուրքիայի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները և գլոբալ խնդիրներ։

Թուրքիայի պետության ղեկավարն ընդգծել է, որ պետք է անհապաղ հրադադար հաստատվի տարածաշրջանում, և ապահովվի մարդասիրական օգնության առաքումը։ Նա ընդգծել է, որ «մարդկայնությունը կորչում է ամեն օր, քանի դեռ արյունահեղությունը շարունակվում է»։

Առաջնորդները համակարծիք են եղել, որ իսրայելա-պաղեստինյան խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկու պետությունների սկզբունքի հիման վրակարգավորումն է։

Նախագահները պայմանավորվել են համատեղ աշխատել Պաղեստինում հրադադարի հաստատման և տարածաշրջան հումանիտար օգնություն ապահովելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում