Արտաքին 2 տարի առաջ - 17:14 28-11-2023

Արևմուտքն անհանգստացած է, որ Գազայի հարցում Անկարան և Թեհրանը համակարծիք են

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում է գերմանական «Cats Network» հետազոտական կենտրոնի կողմից «Թուրքիա և Իրան. Գազայում ընթացքում պատերազմի բովում հակվա՞ծ են «Ռևիզյոնիզմի» վերնագրով ուսումնասիրտությունը:

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Մասնավորապես մեդիան գրում է, որ Արևմուտքն անհանգստացած է Թուրքիայի և Իրանի՝ Գազայում տեղի ունեցող իրադարձությունների հարցում համակարծիք լինելուց:

Բացի այդ, դրան զուգահեռ առկա են նաև Թուրքիայի և եվրոպական երկրների միջև ի հայտ եկած մեկ այլ տարակարծության վեարբերյալ դրվագներ:

Խոսքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին է. այս պարագայում ևս Թուրքիան մինչ օրս չի կիսում Եվրոպայի՝ Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցները, նույնիսկ ավելին, հանդիսանում է Ռուսաստանի խոշոր մատակարարներից համար:

Նշենք, որ գերմանական հետազոտական կենտրոնն ընդգծել էր, որ Գազայում տեղի ունեցողից և ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունից երկու երկրների մոտ առկա դժգոհությունները կարող են նպաստել նրանց մերձեցմանը:

Ռևիզյոնիզմ. որևէ տեսություն՝ ուսմունք, վերանայելու, հիմնովին վերափոխելու ձգտում՝ գործունեություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ