Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 17-11-2023

Մարդը ատում է այս իշխանություններին, որովհետև իր ջիգյարը տարել են․ Արուս Հարությունյան

«Մեր տղերքը իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, մենք դուրս ենք եկել պայքարի, որ իրենց արածը պահենք»,- այսօր դատարանի բակում Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դեմ քրեական գործերի հարուցելուն։

«Գարիկի, Արմենի պես տղերքը կուլ տվող չեն այս ամենը, դրա համար իշխանությունները, չհանդուրժելով նրանց բռնկուն կերպարը, ուզում են փակի տակ պահել այս մարդկանց։ Ի՞նչ է նշանակում՝ ծնողին փակի տակ են պահում քաղաքական հայացքների համար, ո՞ր քաղաքական հայացքների համար։ Իրենց քաղաքական հայացքներն իրենց երեխեքն են, իրենց հայրենիքն է։ Անհայրենիք մարդը, սրբություն ունեցող մարդն ամեն ինչի ընդունակ է․․․ Այս մարդիկ հայրենքը գնահատող մարդիկ են ,ու հայրենիքը հող չի, հայրենիքը ես եմ, Եռաբլուրում պառկած տղերքն են, որ չենք կարող թուրքի ներկայությունը հանդուրժել մեր կյանքում։ Արմեն Գալստյանի քաղաքական հայացքն իր երեխան է։ Մարդն ատում է այս իշխանություններին, որովհետև իր երեխուն, իր ջիգյարը տարել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»