Ներքին 2 տարի առաջ - 15:21 17-11-2023

ՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք

2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ոչնչացվել է 7605456,1 կգ վտանգավոր սննդամթերք։

Երևանում ոչնչացվել է 5284198 կգ հրուշակեղեն, 46786 կգ մսամթերք, 264390 կգ կաթնամթերք, 725 կգ մանկական կեր, 2004744 կգ այլ սննդամթերք։

Կոտայքի մարզում ոչնչացվել է 18 կգ հրուշակեղեն, 21 կգ մսամթերք, 142 կգ կաթնամթերք, 494 կգ այլ սննդամթերք,

Արարատի մարզում ոչնչացվել է 3226 կգ կաթնամթերք, 5,5 կգ այլ սննդամթերք։

Շիրակի մարզում ոչնչացվել է 17,5 կգ հրուշակեղեն, 22 կգ մսամթերք, 136 կգ կաթնամթերք, 406 կգ այլ սննդամթերք,

Գեղարքունիքի մարզում ոչնչացվել է 3 կգ հրուշակեղեն, 2 կգ կաթնամթերք, 30 կգ մսամթերք։

Վայոց Ձորի մարզում ոչնչացվել է 3 կգ այլ սննդամթերք, 17 կգ կաթնամթերք,

Լոռու մարզում ոչնչացվել է 2,6 կգ այլ սննդամթերք, 5,5 կգ մսամթերք, Արագածոտնի մարզում՝ 62 կգ այլ սննդամթերք։

Վտանգավոր սննդամթերքը ոչնչացվել է և՛ տնտեսավարողների դիմումների հիման վրա, և՛ վերահսկողական միջոցառումների արդյունքում։

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր, եթե չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, չունի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ կամ պիտանիության ժամկետն անցել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»