Արտաքին 2 տարի առաջ - 17:20 16-11-2023

ՀՀ-ն պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով․ Սիդորով

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ ՀՀ-ն պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունից դուրս գալու հարցով։ Ինչպես փոխանցում է ռուսական Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, այս մասին Սիդորովն ասել է հինգշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։

«Հայաստանի ղեկավարության կողմից, այդ թվում՝ կազմակերպությանը, պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Չեն եղել հայտարարություններ, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, այդ կապակցությամբ փաստաթղթեր չեն եղել, անձամբ ես չեմ տեսել»,- ասել է նա։

Սիդորովը շեշտել է, որ կազմակերպության ներսում որևէ խոսակցություն չկա այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, կամ ծրագրում է հեռանալ Հայաստանից: Նրա համոզմամբ՝ որևէ մեկի մտքով նման բան չի անցնում։

«Կարծում եմ, որ մեր իմաստուն պետությունների ղեկավարները ճանապարհ կգտնեն լուծելու այն դժվարությունները, որոնք ապրում է Հայաստանի Հանրապետությունը»,- հավելել է նա

«Ինչ վերաբերում է նրան, որ 2023 թվականին անցկացված համատեղ միջոցառումներին Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել, ապա երկրում ամեն տեսակի իրավիճակ կարող է ստեղծվել, և մենք այստեղ որոշումներ չենք քննարկում: Բայց միևնույն ժամանակ նրանք մասնակցում են օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը և մշտական կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորմանը։ Ուստի գործընթացն ընթանում է»,- ասել է Սիդորովը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ։ Նոյեմբերի 14-ին Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ այս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում