Ներքին 2 տարի առաջ - 12:25 16-11-2023

Ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի․ «Եռաբլուր»-ի գործով որոշում է կայացվել

Եռաբլուրի գործով որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«2022թ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթրակելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթվ որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը / 9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։

Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով , քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։

Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով պանթեոն են ուղարկվել ․․․ 439 ոստիկան /անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին/։

Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը

1․ Հրաձիգներ են

2․ Հրաձիգ նռնականետորդներ և

3․ Հրաձիգ գնդացրորդներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան