Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:17 16-11-2023

Թալանված միջոցները չեն տարել «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք․ Նիկոլ Փաշինյան

Մեզ շատ են քննադատում, որ պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները հետ չենք բերում։

Այս մասին 2024 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի համար հասկանալի են այս քննադատությունները։

Նա, սակայն, նկատեց․

«Թալանված միջոցները հայտնի թալանչիների դարակներում, բարեբախտաբար, թե դժբախտաբար դասավորած չեն, այսինքն՝ չեն տարել «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք, դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ՝ Հայաստանից դուրս»։

Փաշինյանը նաև նշեց, թե թալանողները թալանը հո սկուտեղով չեն մատուցում, այլ հնարավոր բոլոր ձևերուվ դիմադրում են, այդ թվում՝ թաքնվելով դասագրքերի, անվտանգային սպառնալիքների, ղարաբաղյան, և ամենատարբեր հարցերի հետևում։

Վարչապետի խոսքով՝ նրանք փորձում են ներքաղաքական անկայունություն հրահրել՝ միլիոններ ծախսելով փաստաբանական և իշխանության ներկայացուցիչների հակաքարոզչության վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան