Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:43 15-11-2023

Երևանի պարեկները «պլաշչադկան» լցրել են օրինախախտ վարորդների` գոլդ համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներով. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևան քաղաքի գնդի պարեկներն իրականացրել են օպերացիա, որը կրել է «Պաշտոնիդ ու համարներիդ չխաբնվես» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների կողմից հայտնաբերվել ու պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցներ, որոնց տերերը հանրությանը հայտնի անձինք են, այդ թվում՝ պաշտոնյաներ։

Պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել օրինախախտ վարորդների ավտոմեքենաները, որոնք համարում էին, որ իրենք անձեռնմխելի են, գտնվում են իշխանության բարձր հովանու ներքո ու կարող են ավտոմեքենան վարելիս չունենալ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենան կարող է չունենալ ԱՊՊԱ, տեխզննումը անցած չլինի, մգեցված ապակիներով ու առանց ամրագոտու կարող են երթևեկել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում