Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:15 15-11-2023

Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Փաշինյանի մերժմանը

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական պետական Բելտա լրատվական գործակալությունը։

Էյսմոնտը շեշտել է, որ Լուկաշենկոն հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։

«Հրավերն ուղղված է Հայաստանի վարչապետին, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին, որը վերջին հեռախոսազրույցի ժամանակ ընդունել է հրավերը: Նախագահը, ելնելով իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից, Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդիվ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հայտնել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Լուկաշենկոն և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը։ Փաշինյանը տեղեկացրել էր, չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Ավելի վաղ Փաշինյանը չէր մասնակցել նաև Բիշկեքում կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»