Արտաքին 2 տարի առաջ - 16:54 14-11-2023

Ադրբեջանի փոխվարչապետն Իրանի դեսպանի հետ քննարկել է Ալիևի և Ռայիսիի ձեռք բերված պայմանավորվածությունները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր Բաքվում հանդիպում է ունեցել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի հետ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների առաջնորդների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած հանդիպմանը Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել էին Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային միջանցքի կառուցման, Արաքսի հարավային ափով երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների համաձայնեցման հնարավորությունները։ Ալիևն այդ հանդիպմանը հայտարարել էր նաև, թե «Հայաստանը մեծ սխալ է գործել՝ հրաժարվելով Զանգեզուրի միջանցքից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան