Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 14:44 14-11-2023

2 տասնյակն ի՞նչ է, որ պաշտպանված զգանք․ ֆրանսիական զենքի մասին

Երեկհայտնի դարձավ, որ րանսիան Հայաստան է ուղարկել Bastion տեսակի զրահամեքենաների խմբաքանակ։ Թեև պաշտոնապես հայկական կողը տեղեկությունը չի հաստատել, այն արագորեն տարածում էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով նաև լուսանկարներ։ Իսկ այսօր արդեն վրացական կողմը հաստատեց ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։

Oragir.News-ն անցորդներից հետաքրքրվեց՝ 2 տասնյակից ավել զրահամեքենաների տեղափոխումից հետո արդյո՞ք ապահով են զգում իրենց։

«2 տասնյակն ի՞նչ է, որ կարողանաս պաշտպանվել։ Այսօր թուրքի դեմը հզոր զենքեր պետք է ունենա և հզոր պաշտպանություն իրականացնես»,- ասաց հարցվածներից մեկը։

Մի կին էլ նշեց, որ իրեն պաշտպանված չի զգում․ «Ես ինձ պաշտպանված չեմ զգում, սաղ աշխարհն էլ ուղարկի, էս կենդանի ապրող հայերի մեջ ես ինձ պաշտպանված չեմ զգում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան