Ներքին 2 տարի առաջ - 09:15 14-11-2023

Ինչու է թանկանում վառելիքը․ ներմուծման խնդի՞ր, թե՞ իշխանությունների ագահություն

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Հայաստան վառելիք, մասնավորապես բենզին և հեղուկ գազ, չի ներմուծվում կամ ներմուծվում է շատ քիչ։ Ասում են, որ այդպես դրսևորվում է Ռուսաստանի վատ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։

Քաղաքացիներն այն կապում են Հայաստանին վառելիք սպասարկող պետությունների հետ Հայաստան իշխանությունների մեղմ ասած վատ հարաբերությունների հետ։

Oragir.News-ը խնդրի իսկությունը պարզելու համար կապ է հաստատել Հայաստանում վառելիք ներկրող և մատակարարող ընկերությունների հետ։

«Օյլ Պետրոլ»-ը մատակարարող ընկերություն է․ «Մենք ներկրող ընկերություն չենք, մենք Հայաստանին տարածքում ունենք մատակարարներ և մատակակարների հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Մեր մատակարարումները նորմալ իրականացվում են»։

«ՄԱՔՍ ՕԻԼ» ընկերությունում զանգին պատասխանեցին, բայց ասացին, որ լիազորված չեն պատասխանել մեր հարցերին, նաև չգիտեին, թե իրենց ընկերությունից ով կարող է պատասխանել մեր հարցերի։

Փորձեցինք, բայց չկարողացանք կապ հաստատել «Ֆլեշ Պլյուս» ՍՊԸ-ի հետ, բաց հարթակներում առկա բոլոր հեռախոսահամարները զբաղված էին։

«Սի Փի Էս» ՍՊԸ-ից չպատասխանեցին մեր հարցերին՝ խնդրելով հարցում ուղարկել իրենց էլեկտրոնային հասցեին։

Ստացվում է, որ եթե ըստ ընկերությունների՝ վառելիքը Հայաստան նորմալ ներմուծվում է, բայց այն երկու ամսվա ընթացքում թանկացել է 50-100 %-ով, Տնտեսական մրցակցության հանձնաժողովն էլ փուշ կուլ տված ուղտի պես լռում է, նշանակում է՝ գործ ունենք մերձիշխանական օլիգարխների հերթական «դավադրության» հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»