Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:30 13-11-2023

Կեղտը լցվիգը պադեզդ, ուր կդիմենք, գնդակի պես կզարկեն ըստից ընդեղ. Գյումրիի վթարային շենքի բնակիչներ

Գյումրիի վթարային շենքերի շարքում Անտառավան 26-ը համարվում է ամենավտանգավորը, 60 բնակարանանոց շենքում 9 ընտանիք է մնացել, նրանք, ովքեր ավեի քան 30 տարի շենքը փորձել են պահել, սպասել ամրացման ծրագրերի, փոխարենը հիմա ունեն փլուզված 5-րդ հարկով ու պաշտգամբներով շենք, որը չեն սպասարկում ո՛չ համատիրությունը, ո՛չ էլ ջրամատակարար ընկերությունը։

Ջուրը դրսից է, տները՝ առանց կոյուղատար ցանցի։ Արդեն մեկ ամսից ավելի է շենքի կոյուղատար ցանցը շարքից դուրս է եկել, կոյուղաջրերը լցվել են նկուղներն ու շքամուտքերը։

Oragir.News-ը եղել է Անտառավան 26 շենքում, զրուցել բնակիչների հետ։

«Մեկ ամսից ավելի է՝ էս վիճակն է, օրվա մեջ 30 անգամ Վեոլիա կզանգենք, ո՛չ պատասխան կա, ո՛չ բան։ Ըսպես ի՞նչղ կեղնի, գոնե գան, մաքրեն էս խոլերիայի բունը, թող գան էս վիճակով 1 օրմ ապրին»,- ասում է շենքի բնակչուհին՝ Իրինա Սարգսյանը։

Տիկին Իրինան ասում է՝ անտերի երկիր է, իրենց շենքն էլ քարտեզից դուրս ինչ-որ կետ։ Նույն շենքից մեկ այլ բնակչուհի էլ՝ Սվետլանա Սերջանյանն ասում է. «Կեղտը լցվիգը պադեզդ, նարդվանները բլել են, ահավոր վիճակ է, ուր կդիմենք, բասկետբոլի գնդակի պես կզարկեն ըստից ընդեղ։ Կըսեն՝ շենքը համատիրությունից դուրս է, հմի ի՞նչ, ընկնինք մեռնինք»:

Բնակիչների խնդրանքը մեկն է, գոնե մաքրեն կոյուղաջրերը, կամ գոնե բնակիչներին թույլ տան, որպեսզի իրենց անհատական միջոցներով լուծեն խնդիրը։ Անտառավան 26-ի բնակիչներն ասում են, որ Ջրմուղից հենց իմանում են, որ շենքը վթարային է, վախենում են բրիգադ ուղարկել։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վեոլիա ջուր» ընկերության Շիրակի մասնաճյուղից, նախ մեզ առաջարկեցին սպասել, իսկ հետո հեռախոսահամար փոխանցեցին, բայց մեր զանգերը անարձագանք մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»